Դեր-Զոր նահանգի ավիաբազայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները թունավոր գազով հարձակվել են սիրիացի զինվորականների վրա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը։
«ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակվել են Դեր-Զորի ռազմական օդակայանի վրա թունավոր քիմիական նյութով լցված արկերով»,- հայտնել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ մի շարք զինվորների մոտ սկսվել է շնչարգելություն։










































