Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության գոտու դեպքերի մասին, որոնք Հայաստանում գնահատվում են որպես ադրբեջանական կողմի հանցագործություն, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հաղորդվում է հումանիտար հարցերով կոորդինացման ՄԱԿ-ի վարչության հաշվետվությունում՝ հակամարտության սրման արդյունքում Լեռնային Ղարաբաղում զոհվել է 33, տուժել է ավելի քան 200 մարդ:
«Հայկական կողմը փաստեր ունի ադրբեջանական զինվորականների կողմից կատարված արարքների, որոնք միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան հանդիսանում են հանցագործություններ»,- հայտարարել է Հայաստանի ՊՆ առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը երկուշաբթի ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ Երևանում հանդիպման ժամանակ:
Իր հերթին Դույեզը նշել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունը պատրաստ է աջակցելու բնակչությանը, ինչպես նաև իր լիազորության սահմաններում համապատասխան ձևով արձագանքելու անհետ կորածների ճակատագիրը պարզելու և զոհվածների մարմինները հայրենիքին փոխանցելու հարցում:










































