Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատները ամերիկացիներին խորհուրդ չեն տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով դիվանագիտական առաքելության կայքին:
Դիվանագիտական առաքելությունում հայտարարել են Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակի «լուրջ սրման» մասին իրենց ունեցած տվյալների, այդ թվում՝ «քաղաքացիական բնակչության մեջ զոհերի» մասին:
«ԱՄՆ-ի դեսպանատունը դեռևս արգելում է ամերիկացի պաշտոնյաներին այցելել այդ շրջանը: Ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիներին մենք լրջորեն խորհուրդ ենք տալիս խուսափել Լեռնային Ղարաբաղ այցելելուց: Այդ շրջանում չեն աշխատում ԱՄՆ-ի հյուպատոսական հիմնարկները»,- գրված է հաղորդագրությունում: