Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, հայտնում է RIA Novosti-ն:
«Թուրքիան Ղարաբաղյան ճգնաժամի հենց սկզբից եղել է Ադրբեջանի կողքին և դա կշարունակի: Մի անգամ Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իսկական տիրոջը, կրկին կդառնա ադրբեջանական»,- ասել է Էրդողանը Կարմիր մահիկ կազմակերպության համագումարի ժամանակ Անկարայում:
Ավելի վաղ Ադրբեջանին աջակցելու մասին ասել են Թուրքիայի վարչապետը և ԱԳ նախարարը: Հայաստանում այդ հայտարարություններն առաջացրել են բացասական կտրուկ արձագանք: