Կրեմլում չգիտեն՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կհանդիպե՞ն, թե՞ ոչ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դե, ես դեռ չեմ կարող պատասխանել, քանի որ որևէ համաձայնեցված համատեղ միջոցառում չկա: Եվ, անշուշտ, դուք գիտեք, որ բարձրագույն մակարդակով հանդիպումներին նախորդում է շատ լարված աշխատանք աշխատանքային, ավելի ցածր՝ փորձագիտական մակարդակում, քանի որ բարձրագույն մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լավ պատրաստված լինի, աշխատանքը փորձագիտական մակարդակով, դուք գիտեք, հիմա շատ ակտիվ է տարվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այդպիսի հանդիպման հնարավորության մասին հարցին:









































