Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում նպատակահարմար չեն համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նույն տրամաբանությամբ ճիշտ կլինի չփորձել խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը և չփորձել լուծարել այն դերը, այն աշխատանքները, որոնք ունեն շատ կարևոր նշանակություն, և որոնք վերջին գրեթե 10 տարում համանախագահների կողմից ձեռք են բերվել կողմերի հետ շփումներում, քանի որ այդ ջանքերը ռուս-ամերիկյան-ֆրանսիական համանախագահների աշխատանքների շրջանակներից դուրս բերելու յուրաքանչյուր գաղափար հավանաբար կօգտագործվի նրանց կողմից, ովքեր կցանկանային եթե ոչ ամբողջովին տապալել, ապա առնվազն լրջորեն բարդացնել ու դժվարացնել կարգավորման գործընթացը»,- ասել է նա:











































