Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պետք է դադարեցնի ահաբեկչությանն աջակցելն ու այլ երկրների ներքին գործերին միջամտելը: Այդ մասին Մոլդովայի արտգործնախարար Անդրեյ Գալբուրի հետ հանդիպման արդյունքներով կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լրագրողներից մեկը Լավրովին հարցրել է, թե արդյոք Ռուսաստանը Թուրքիայի՞ն է մեղավոր համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրման համար: Ի պատասխան՝ Լավրովը հայտարարել է. «Մենք որևէ արտաքին ուժի և որևէ արտաքին խաղացողի չենք մեղադրում, որ հենց նրանք են հրահրել լարվածության ներկայիս բռնկումը (Լեռնային Ղարաբաղում):
Բնականաբար, մենք լսել ենք Թուրքիայի ղեկավարության (համապատասխան) հայտարարությունները, որոնք կրում են միակողմանի բնույթ: Սակայն ընդհանուր առմամբ, ներկայումս մեր թուրք հարևանների համար ընդհանրապես կարևոր է որդեգրել այլ պետություններին ներքին գործերին միջամտելը դադարեցնելու կուրս՝ լինի դա Սիրիան, կամ Իրաքը:
Կան բավականաչափ փաստեր, որ Թուրքիան, չնայած բոլոր կոչերին, շարունակում է այդպիսի միջամտությունն ու շարունակում է աջակցել ահաբեկչությանը»:









































