«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ժամանակն է եկել՝ ՀՀ կողմից ճանաչելու ԼՂՀ-ն:
«Մենք պետք է ապացույցներ հավաքենք, որ թույլ չտանք կրկնվելու 25 տարի առաջվա պատմությունը, որ տեղի ունեցավ Բաքվում ու Սումգայիթում: Ադրբեջանի վայրագ գործողությունների վերաբերյալ փաստերը մենք պետք է ներկայացնենք միջազգային դատարան, ինչպես նաև՝ պետք է հասնենք ընդհուպ մինչև պահանջել Ադրբեջանի՝ ԵԽԽՎ անդամակցության դադարեցում: Լինելով ԵԽԽՎ անդամ՝ Ադրբեջանը ունի հստակ պարտավորություն՝ զերծ մնալ ագրեսիայի, ուժի բանեցումից: Տվյալ դեպքում խախտել է, ապացույցն էլ կա. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն է հայտնել է այդ մասին»:
Նա կոչ արեց ԱԺ իրավաբանների կողմից ստեղծվի մի խումբ՝ խորհրդարանական բոլոր լծակները օգտագործելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:












































