Սիրիայի կառավարական բանակն աշխարհազորի ուժերի հետ համատեղ Հալեպի մերձակայքում ոչնչացրել է պայթուցիկ նյութերի և զինամթերքի արտադրության խոշոր ընդհատակյա գործարան, որը ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչները ծավալել էին Հալեպի հարավային արվարձանում՝ իրենց զավթած խոշոր էլևատորի հիման վրա: Դատելով տեղում գտնված բեկորներից և զինամթերքից՝ ահաբեկիչներն այնտեղ կազմակերպել էին պայթուցիկ նյութերի, ինչպես նաև ինքնաշեն ականների և արկերի արտադրություն։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Հալեպը, «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալների կողմից գրոհի է ենթարկվել 2012 թվականին: Զինված հակամարտության ընթացքում դրա բնակչությունը 2.5 միլիոնից նվազել Է մինչև 1 միլիոն: Ներկայում քաղաքի մի մասը վերահսկվում Է ահաբեկիչների կողմից, սակայն Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է Հալեպի մի շարք արվաձաններում ճեղքել շրջափակումը և արգելափակել զինյալների մատակարարման ուղիները։











































