Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԼՂ հակամարտությունը ձեռնտու է միայն Պուտինին. Անդրեյ Պիոնտկովսկի

Երրորդ օրն է՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումն է: Հակամարտության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում ձեռնտու է նախևառաջ Կրեմլին: Այս մասին «Ապոստրոֆին» ասել է ռուս քաղաքագետ և հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին:

Նրա կարծիքով՝ Պուտինի շահերից է բխում հակամարտության հրահրմամբ զորքերը մտցնել սահմանագիծ և հետո հանդես գալ «խաղաղարարի» դերում: Դա նրան նաև հնարավորություն կտա վերահսկել Վրաստանը: Կրեմլի նպատակներից ևս մեկը Արևմուտքին մշտական մտահոգության վիճակում պահելն է և հիշեցնելը, որ առանց իրեն համաշխարհային քաղաքականության ընդհանրապես ոչ մի խնդիր չի կարող լուծվել:

«Սրացումը Լեռնային Ղարաբաղում բավական տարօրինակ տեսք ունի: Զուտ ռազմական հանգամանքների առումով ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը շահագրգռված չեն ռազմական գործողությունների սրմամբ»,- ասել է քաղաքագետը:

Նա նշել է, որ Հայաստանն իդեալական պաշտպանական դիրք ունի: Ուստի Ադրբեջանի համար ցանկացած պատրաստություն, վերջերս Ռուսաստանից գնված ամբողջ սպառազինությունների ավելացումով հանդերձ՝ այդ գիծը ճեղքելը շատ դժվար կդարձնի: Հայերի համար էլ դրանից ինչ-որ տեղ առաջ գնալը բացարձակ անիմաստ է ռազմական տեսանկյունից, քանի որ նրանց ռազմաքաղաքական խնդիրն է ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքը, և նրանք հետագա ընդլայնման չեն հավակնում: Ռազմական առումով ստեղծվել է փակուղային իրավիճակ:

«Միաժամանակ, հարյուրավոր մարդիկ, տարբեր ԶԼՄ-ների տեղեկություններով, այնտեղ արդեն զոհվել են: Այնպես որ՝ պետք է փնտրել որևէ երրորդ կողմ, ում շահերից է բխում, գուցե, հակամարտության նման բորբոքումը:

Ռուսական ԶԼՄ-ները հուշում են, որ դա Թուրքիան է, որը «Մեծ, ծնկներից բարձրացող Ռուսաստանին» կեղտոտելու համար Ադրբեջանին դրդել է ևս մեկ ճակատ բացել Հայաստանի դեմ: Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի դաշնակիցն է, նշանակում է՝ ճակատ է բացվել նաև Ռուսաստանի դեմ: Բայց դժվար է հավատալ, որ Ադրբեջանն այդքան հեշտությամբ այդքան ռիսկային արկածների կգնա հանուն Էրդողանի ինչ-որ ամբիցիաների»,- ասել է Պիոնտկովսկին:

Նա կարծիք է հայտնում, որ այս սրացմամբ ավելի շահագրգռված է Մոսկվան: «ՎլադիմիրՊուտինը՝ որպես մեծագույն խաղաղարար, ԱՐԴԵՆ իր ծառայություններն առաջարկել է այդ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Ահա նա խաղաղություն է հաստատում Ուկրաինայում, Սիրիայում է խաղաղություն հաստատում, ուրեմն ինչո՞ւ խաղաղություն չհաստատի նաև Հարավային Կովկասում: Առավել ևս, որ այդ խաղաղարարությունը նրան հնարավորություն կտա լիովին բաց, նույն ականջները թափահարող արևմտյան տերությունների համաձայնությամբ զորքեր մտցնել կողմերի բաժանարար գիծ: Իսկ դա արդեն ոչ թե պարզապես վերահսկողություն է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ, որը մեծապես Մոսկվան վաղուց ունի, այլև Վրաստանի: Անմիջապես խնդիր է ծագում միջանցք հարթել Հայաստանում Գյումրիի ռուսական բազա, իսկ այդ միջանցքն անցնում է Վրաստանի տարածքով»,- նշում է վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում