Երեկ Արցախում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված ժամկետային զինծառայողներից մեկն Արագածոտնի մարզից էր: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ զոհվածը 20-ամյա Քյարամ Սլոյանն է: Սլոյանը Արտաշավան գյուղից էր: Բոլորովին վերջերս էլ՝ մարտի 20-ին, զինծառայող ընկերների հետ նշել էր ծննդյան 20 ամյակը:










































