Հունական ոստիկանությունը Թուրքիա է ուղարկում առաջին 135 ներգաղթյալներին՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ ոստիկանների հսկողությամբ առաջին 135 փախստականները և ներգաղթյալները հունական Լեսբոս կղզուց նավեր են բարձրացել, որոնք ներկայումս ուղևորվում են թուրքական մերձակա նավահանգիստներ:
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Թուրքիայով Եվրոպա ժամանած անօրինական ներգաղթյալների և Սիրիայից փախստականների փոխանակման մասին ԵՄ-ի ու Թուրքիայի միջև հաստատված սխեման: Փոխանակումը պետք է արվի մեկը մեկին:








































