Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը 2015թ. չորրորդ եռամսյակում գրավել է համակարգչային կոր մոնիտորների համաշխարհային շուկայի 68%-ը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով WitsView ընկերությանը, որը հետևում է այդ ոլորտում իրավիճակի զարգացմանը:
«Հոկտեմբեր-դեկտեմբերին Samsung Electronics-ն առաջատար դիրք է գրավել՝ վերահսկելով շուկայի 68%-ը: Նրան հաջորդում են չինական HKC և ամերիկյան Dell ընկերությունները՝ 14%-ով և 6%-ով համապատասխանաբար»,- նշվում է զեկույցում: Նրանց հաջորդում է հարավկորեական LG Electronics-ը՝ շուկայի 4%-ը:
2015թ. աշխարհում իրացվել է 900 հազար այդպիսի կոր մոնիտոր, և սպասվում է, որ այս տարի այդ թիվն առնվազն կկրկնապատկվի՝ հասնելով 1,8 մլն-ի:








































