Սիրիական Պալմիրա քաղաքի հուշարձանների լիարժեք վերականգնումը հնարավոր է միայն այդ երկրում լիարժեք խաղաղություն հաստատվելուց հետո: Այդ մասին TASS-ին տված հարցազրույցում հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի գլոբալիզացիայի, զարգացման և գործընկերության հարցերով տնօրեն Անն-Մարի Դեսկոտը:
«Որպեսզի այդ զարմանալի ժառանգությունը հուսալիորեն պաշտպանվի բարբարոսական գործողություններից, որոնք այդքան երկար վերացրել են դրանք, և ամբողջությամբ այն վերականգնելու համար` հենվելով լայն միջազգային աջակցության վրա, անհրաժեշտ է խաղաղություն: Ոչ միայն ժամանակավոր հաշտություն, որը մենք ողջունում ենք, այլև իսկական խաղաղություն»,- ասել է նա:
Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է, որ պաշտոնական Դամասկոսը, որի վրա նա դնում է հակամարտության հիմնական պատասխանատվությունը, իրոք ընդունի քաղաքական անցման անհրաժեշտությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համապատասխան:









































