Monday, 29 06 2026
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

Ռուսական ֆլեշմոբ հայ ժողովրդի գլխին

Անցյալ գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված աննախադեպ լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հայաստանյան քաղաքական որոշ գործիչների հայտարարել, որ ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ապացուցում է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի և չէր լինի Հայաստան:

Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին և են սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի և Ղարաբաղի սահմանամերձ գյուղի բնակիչները իրենց կյանքի գնով ամուր կանգնել էին հրետակոծվող գյուղերում և չէին դիմում փախուստի կամ խուճապի: Այդ մարդկանց մտքով անգամ չի կարող անցնել, որ առանց իրենց կարող է Հայաստան ու Ղարաբաղ լինել, իսկ ահա թիկունքում կան ստրկամիտներ, որոնք ոչ միայն կարող են մտածել, որ Հայաստանն ու Ղարաբաղը միայն Ռուսաստանի շնորհիվ կան, այլ նույնիսկ բարձրաձայն կարտահայտեն իրենց մտածածը: Եվ` այն դեպքում, երբ այսօր Ռուսաստանի «շնորհիվ» է, որ Ղարաբաղում չկան Շահումյանն ու Գետաշենը, որովհետև ռուսական 23-րդ դիվիզիան 1991-1992 թվականին ուղղակի հայաթափել է այդ տարածքները և նվիրել Ադրբեջանին:

Սակայն Հայաստանն ու Ղարաբաղն ուր, ստրկամիտներն` ուր: Այդ մարդիկ միայն ֆիզիկապես են Հայաստանում, իսկ հոգեբանությամբ, մտածելակերպով, մտահորիզոնով այդ մարդիկ Հայաստանից դուրս են, Ղարաբաղից դուրս են: Որովհետև եթե նրանք լինեին Հայաստանում ու Ղարաբաղում ավելին, քան ֆիզիկապես, ապա իսկապես անհնար կլիներ հաղթանակը, իսկապես չէր լինի Ղարաբաղ ու Հայաստան, որովհետև նրանք, դժբախտաբար, քանակ են կազմում և քանակ ձևավորում: Եվ վերջապես` այդ քանակի ճնշման արդյունքում է, որ այսօր իսկապես Հայաստանի ու Ղարաբաղի լինելիության խնդիր կա:

Քանակը այս սեգմենտի ռազմավարական նպատակն է կամ ավելի ճիշտ կլինի ասել` ռազմավարական առաջադրանքը: Ըստ այդմ` պետք է հնարավորինս լայն հասարակական զանգվածների համոզել կամ ներշնչել, որ առանց Ռուսաստանի Հայաստանն ու Ղարաբաղը գոյություն ունենալ չեն կարող, որ առանց Ռուսաստանի մեզ պարզապես կուտեն, ինչին բերանը բացած սպասում են թուրքերը և աշխարհի մի շարք այլ պետություններ: Այս մտայնությունը Հայաստանի հասարակության մեջ ներշնչվում է պարբերական ցիկլերով: Հատկապես ներկայիս ժամանակահատվածում սա կարևոր է, քանի որ օգոստոսյան իրադարձություններից հետո կա հասարակական ոգևորություն, վերելք հասարակական էմոցիաների և հոգեվիճակի գերադրական աստիճան, ինչը կարող է տրանսֆորմացվել Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի այլ վեկտորների վրա, և ըստ էության դետոնացիան կարող է մեծ լինել, արդյունքները` շոշափելի:

Այդ իսկ պատճառով հարկավոր է ակտիվացնել «ավանդական» մտքի գեներացիան, որ առանց Ռուսաստանի հայը կյանք չունի, որ եթե Ադրբեջանը հետ է քաշվել, ապա ոչ թե հայ զինվորի, այլ Ռուսաստանի վախից կամ ահից, որ եթե Հայաստանի մոտ ինչ-որ բան ստացվել է սահմանում, ապա դա միմիայն Ռուսաստանի շնորհիվ, որ եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա պետք չէ խոսել դրա մասին՝ դա մեր խելքի բանը չէ, պետք է ընդամենը հավատալ ու ապավինել Ռուսաստանին, քանի որ վերևն Աստված, ներքևը` Ռուսաստան, և եթե ոմանց համար Աստծո գործերն են անքննելի, ապա ստրկամիտների համար անքննելի են Ռուսաստանի գործերը:

Հայաստանի խիստ որոշակի սեգմենտը կարծես թե միացել է հանրահայտ դարձած ֆլեշմոբին, բայց սառույցով ջուրը լցնում են ոչ թե իրենց անձնական գլխներին, այլ սառը ջուրը լցնում են հայ ժողովրդի գլխին, որպեսզի հանկարծ օգոստոսյան ոգևորությունը քանակ և որակ չկազմի` ի տարբերություն ստրկամտության, որպեսզի հանկարծ բալանսի խախտում տեղի չունենա, և հայաստանյան հասարակությունում ստրկամտությունը նահանջ չապրի, որպեսզի հայ ժողովորդը հանկարծ չմտածի, թե ունակ է ինքնուրույն պաշտպանվելու, թե ունակ է իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, թե կարող է լուծել իր անվտանգության հարցերը, կարող է մրցունակ ու մարտունակ բանակ ունենալ, կարող է այդ օրինակով պետություն ունենալ, որպեսզի հայ ժողովուրդը չմտածի, թե այնուամենայնիվ առկա է որակյալ պետականության մեծ պոտենցիալ, որը իրագործելու համար պարզապես պակասում են իրական էլիտաները, պակասում են տարբեր խթանիչները:

Ցանկացած հասարակության ստրկացնելու գլխավոր նախապայմանը հենց դա է՝ զրկել ինքնավստահությունից, զրկել սեփական ուժի և կարողության հանդեպ հավատից: Եթե հանկարծ հասարակությունը չզրկվի այդ ամենից, կամ եթե հանկարծ սկսվի վերականգնողական գործընթաց, ապա առաջադրանքը տապալված կլինի, ինչը հղի է արդեն բարդ հետևանքներով, քանի որ մրցակցությունը շատ մեծ է, և Ռուսաստանի անփոխարինելիության առասպելը փչելու ծանր ու պատասխանատու գործի համար հերթ կանգնածներին վերջ չկա: Իսկ նմանները Ռուսաստանի նման անփոխարինելի չեն, և Ռուսաստանն իրենց շատ արագ կփոխարինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում