Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ ամերիկյան տնտեսությունում գոյացել է «ֆինանսական պղպջակ», և երկիրը շարժվում է «շատ լուրջ տնտեսական ռեցեսիայի» ուղղությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կարծում եմ, որ մենք նստած ենք տնտեսական պղպջակի վրա: Ֆինանսական պղպջակի»,- Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ հավելելով, որ խոսքը ոչ թե որևէ կոնկրետ ոլորտի, այլ ամբողջությամբ տնտեսության մասին է:
Նրա կարծիքով` ավելի լավատեսական տնտեսական կանխատեսումները հիմնված են եղել գործազրկության մակարդակի աղճատված ցուցանիշների և ԱՄՆ ֆոնդային շուկայում ակտիվների ուռճացված գների վրա:
Թրամփը հայտարարել է, որ ներկայումս ֆոնդային շուկայում ներդրումների համար սարսափելի ժամանակ է, և ամերիկացիներին խորհուրդ է տվել հեռու մնալ դրանցից:








































