«Բարսելոնա»-ի «Կամպ Նոու» մարզադաշտում կայացավ «էլ կլասիկո»-ն:
Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը չբացվեց: 56-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Խերարդ Պիկեն: Ընդամենը 6 րոպե անց «Ռեալ»-ը Կարիմ Բենզեմայի ջանքերով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Հյուրերի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն 85-րդ րոպեին առաջ մղեց «Ռեալ»-ին: Ռոնալդուի գոլը կամային հաղթանակ ապահովեց «Ռեալ»-ին:
«Բարսելոնա» – «Ռեալ»՝ 1:2
1:0 Պիկե (56′), 1:1 Բենզեմա (62′), 1:2 Ռոնալդու (85′)
Կարմիր քարտ՝ Սերխիո Ռամոս (83′)







































