Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանձնառություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը ոչ ռազմական ճանապարհով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է կատարել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների աճը պետք է դադարեցվի»,- գրել է Լիտվայի ԱԳ նախարարը:











































