Իտալացի լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությանը խորհուրդ է տալիս ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
«Քաղաքայիններ»-ը Պոգբայի տրանսֆերը չեն կարողացել ձեռք բերել նախորդ ամռանը, քանի որ թուրինյան ակումբը մերժել է 75 մլն ֆունտի առաջարկը:
Պիրլոն կարծում է, որ Ա Սերայի գլխավոր աստղերից մեկի տրանսֆերը կարելի է գնել միայն Գարեթ Բեյլի տրանսֆերային ռեկորդը գերազանցելու դեպքում: Խոսքն 85 մլն ֆունտի մասին է:
«Կարծում եմ՝ Պոգբան աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանն է: Նա լրջագույն համալրում կարող լինել «Մանչեսթեր Սիթի»-ի համար»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է Mirror-ը:







































