Wednesday, 01 07 2026
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար

Պատերազմը կասեցնելու ժամանակ դեռ կա

Վերջին շրջանում, շաբաթ կամ նույնիսկ օր չկա, որ մարտական հենակետերում, դիրքերում մենք զոհեր չունենայինք: Վստահ ենք, որ ադրբեջանցիներն էլ ստանում են հատուցումը, ստանում են պատասխանը, սակայն դա չի կարող մխիթարություն լինել կորստի համար, քանի որ մենք կորցնում ենք մեր զինվորներին, մեր որդիներին, եղբայրներին, հայրերին, ընկերներին: Մենք կորցնում ենք մեր ամենաթանկ ռեսուրսը՝ մարդուն: Եվ ինչ է սա, եթե ոչ՝ պատերազմ:

Վերջին շրջանում բոլորը խոսում են պատերազմի հավանականության մասին, հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանը բացահայտորեն ներդրեց մի նախադեպ, ըստ որի՝ վիճահարույց խնդիրներում հնարավոր է հարցերը լուծել զենքի ուժով: Եվ առաջին իսկ օրից եղան կանխատեսումներ, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջին իսկ պահից կփորձեն օգտվել Ռուսաստանի ստեղծած նախադեպից: Սիրիայում, Քեսաբում Թուրքիան հենց այդպես էլ վարվեց: Հերթը երևի Ադրբեջանինն է, կամ Ադրբեջանն էլ երևի իր հերթին է սպասում, իսկ մինչ այդ ինտենսիվորեն զինվում է, ընդ որում՝ ռուսական զենքով, մեր, իբր, դաշնակցի զենքով:

Սակայն պատերազմական այս կանխատեսումներով, գնահատումներով ու դիտարկումներով հանդերձ՝ մեզանում մենք համառորեն չենք ուզում ընդունել, որ արդեն ապրում ենք պատերազմական պայմաններում: Եթե բախումներն ու զոհերը լայնածավալ չեն՝ դիրքային են, դիրքապահային, հենակետային, եթե դիպուկահարներն են սպանում, ոչ թե տանկերն ու արկերը, դա դեռ չի նշանակում, որ պատերազմ չէ: Մենք ապրում ենք պատերազմական պայմաններում և պատերազմի պայմաններում զրկվում ենք ինքնիշխանությունից, ինքնուրույնությունից, զրկվում ենք անվտանգության այլընտրանքների մասին մտածելու իրավունքից:

Ընդհանրապես՝ կարծես մեզ զրկում են մտածելու իրավունքից, որպեսզի հետո զրկեն մնացյալ բոլոր իրավունքներից: Որովհետև մտածող մարդկանց, մտածող հասարակություններին չես կարող իրավազրկել, և ուրեմն նախ՝ պետք է զրկել մտածելու հնարավորությունից, որ հետո նաև զրկեն մնացյալ իրավունքներից: Եվ մենք կարծես դադարել ենք մտածել, դադարել ենք մտածել, որ գտնվում ենք պատերազմական պայմաններում, սակայն ապրում ենք խրախճանքի ռեժիմում: Դիմադրողականությունը չեզոքացված է մեր գլխում, հետևաբար ֆիզիկական դիմադրողունակության մասին խոսելն արդեն ընդհանրապես դառնում է հարաբերական և ավելորդ:

Շատերը կարող են սա համարել գույների խտացում, բայց ակնհայտ է, որ մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստ չենք պատերազմի, իսկ նման դեպքերում, եթե մի փոքր փոխենք մեր եզակի մտածողներից մեկի խոսքերը՝ մենք խաղաղության չենք կարող հասնել: Եթե մենք խաղաղություն ենք ուզում, ապա Նժդեհն իրավացի էր՝ մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Պատերազմը գալիս է այնտեղ, հարվածում է այնտեղ, որտեղ ամենաանպատրաստն են: Իսկ պատրաստվելը բանակը զինելը կամ հայրենասիրական կենացներ ասելը չէ, ազգային-ազատագրական արշավները չեն համաշխարհային կամ համամարդկային արժեքների վրա:

Պատերազմին պատրաստվելը ներքին արդարությունն ու օրինականությունն է, իրավահավասարությունն է, սոցիալական արդարությունը, ստեղծագործական ազատությունը, որը պոտենցիալ է հաղորդում երկրին, այդ թվում՝ պաշտպանունակության, պատերազմին պատրաստվելը սուվերենության, անկախության արժևորումն է:

Մենք հենց այդ տեսանկյունից ենք անպատրաստ, և վախենանք նույնիսկ, որ հենց մեր այդ անպատրաստությունն էլ տարածաշրջանային նոր ռազմական բախումը գեներացնող աղբյուրներից մեկն է: Մենք ժամանակ ունենք գոնե այդ մի աղբյուրը ցամաքեցնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում