Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը հրաժարվել է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Նա հրաժարվել է 70 մլն եվրո տարեկան աշխատավարձից՝ մերժելով Չինաստանի կառավարության առաջարկը: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Իբրահիմովիչը մտադիր է տեղափոխվել գրանդ ակումբ ու պայքարել տիտղոսների համար: Ընդ որում՝ նա ցանկանում է ստանալ այնքան աշխատավարձ, որքան այժմ ՊՍԺ-ում՝ 375.000 եվրո շաբաթական:








































