Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել այսօր կայանալիք «էլ կլասիկո»-ից իր սպասելիքներին:
« «էլ կլասիկո»-ն քննություն չէ: Լավ մարզավիճակ ենք ձեռք բերել, վերջին շրջանում հաջող խաղ ենք ցուցադրում և շարունակում անել մեր աշխատանքը: Սա հերթական խաղն է, բայց առանձնանում է կարևորությամբ:
«Բարսելոնա»-ի հետ խաղերը միշտ առանձնանում են մյուսներից: Երկրպագուները ցանկանում են տեսնել լավ խաղ, իսկ ես ցանկանում եմ տեսնել այնպիսի խաղ, ինչպիսին թիմը ցուցադրում է վերջին շրջանում»:
Խաղացողների հետ չեմ խոսել առաջին հանդիպման արդյունքի մասին: Նրանք գիտեն՝ ինչ է տեղի ունեցել: Սա այլ խաղ է լինելու: Պետք է հաղթենք: Նայել ու վերլուծել եմ «Սանտիագո Բեռնաբեո»-ում կայացած խաղը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:











































