ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ կօգտվի իր ձայնի իրավունքից և կաջակցի դեմոկրատ Բերնի Սանդերսին Դեմոկրատական կուսակցության կողմից նրա առաջադրման դեպքում, հայտնում է gazeta.ru-ն: Նրա խոսքերով՝ նա այդպես է գործել նաև 2008 թվականին, երբ Բարաք Օբաման հաղթել է իր կնոջը՝ Հիլարի Քլինթոնին:
Բիլ Քլինթոնը հանդիսանում է այսպես կոչված «սուպերպատգամավորներից» մեկը, որը նախընտրական մրցարշավի ընթացքում իր ձայնը փոխելու հնարավորություն ունի:










































