Շատ ավելի օպտիմալ է և արդյունավետ, երբ որ մասնագիտական քննարկում է տեղի ուենում, երբ որ տարբեր տեսակետները ներկայացնում, հիմնավորում են փորձագետները, մասնագետները և կարողանում են միմյանց լսել: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ԸՕ շուրջ քննարկումներին:
Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկմանն անդրադառնալով՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ այն ինչ-որ առումով կիսաքաղաքական ձևաչափ է, և հնարավոր չի լինում խուսափել կրկնություններից, փոխադարձ մեղադրանքներից, անցյալի հիշողություններից: «Սա, ես կարծում եմ, լավագույն ֆորմատը չէ, բայց մենք համբերատար ենք»:
Նրա խոսքով՝ այս ձևաչափով քննարկումներում հուսադրողը քաղաքացիական հասարակության կառուցողական մոտեցումն է:
Մանրամասները՝ տեսանյութում:







































