Ռուսաստանն ու Թաիլանդը բանակցություններ են սկսել Թաիլանդ-ԵՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցերով նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ով աշխատանքային այցով գտնվում է թագավորությունում։
«Աշխատանքի սխեման կլինի մոտավորապես այնպիսին, ինչպիսին Վիետնամի հետ համանման համաձայնագրի կնքման դեպքում»,- հավելել է նա։
Լիխաչևը պարզաբանել է, որ դա նշանակում է ԵՏՄ շրջանակում Թաիլանդի հետ ապրանքների առևտրի կարգավորում, ներդաշնակեցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մաքսային վարչարարությունը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական նորմերը։
«Անհրաժեշտ է պայմանագրերի, գործարար կապերի, մեր ընկերությունների երկարաժամկետ փոխգործակցության միանգամայն նոր որակ, ինչպես առևտրային, այնպես էլ ներդրումային ոլորտներում»,- հավելել է նա։










































