Վաշինգտոնը վրդովմունք է հայտնել Դամասկոսի արվարձանում դպրոցի և հիվանդանոցի ուղղությամբ ավիահարվածների կապակցությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հաղորդվում է, որ մարտի 31-ին Դեյր ալ-Ասաֆիրում ավիահարվածների զոհ է դարձել ավելի քան 20 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:
«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք խաղաղ բնակիչների դեմ ուղղված ցանկացած հարձակում»,- ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:
Ով է իրագործել ռմբակոծությունը՝ դեռ պարզ չէ: Քաղաքն ապստամբների վերահսկողության տակ է:
Ամերիկայի գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի իշխանությունները, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին համապատասխան, պարտավորություն են ստանձնել հարվածներ չհասցնել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ:
Փետրվարին սիրիական հակամարտության կողմերը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ զինադադարի մասին համաձայնագիր են ստորագրել:








































