Wednesday, 01 07 2026
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում

Իսկ մինչ այդ իշխանությունն անաղմուկ առաջ է մղում այլ բան

Մինչ Հայաստանում թեժ քննարկումներ են ծավալվում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ, ընդ որում՝ ոչ այնքան բուն բովանդակության, այլ դրա մասին իշխանության հետ բանակցելու կամ քննարկումների ֆորմատների շուրջ, Հայաստանում սահուն և թեթև քայլերով առաջ է գնում մեկ այլ օրենսգիրք, որի նշանակությունը Հայաստանի համար եթե ոչ ավելի, ապա հաստատ պակաս կարևոր չէ, քան Ընտրական օրենսգրքինը: Ավելին՝ եթե հաշվի առնենք այն, որ, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, իրատես լինելու դեպքում, իհարկե դժբախտաբար, բայց կարող ենք ասել, որ Ընտրական օրենսգիրքը դեռ երկար ժամանակ Հայաստանում կմնա որպես թուղթ, ապա Հարկային օրենսգրքի դեպքում իրավիճակը և պատկերը այլ է լինելու:

Այդ օրենսգիրքը իշխանությունն իհարկե գործնականորեն ավելի շուտ կմտցնի շրջանառության մեջ, քան Ընտրականը, քանի որ Հարկայինը իհարկե բխում է իշխանության շահից: Իսկ դրանով ըստ էության կարգավորվելու է Հայաստանի տնտեսությունը, տնտեսական քաղաքականությունը, կանխորոշվելու է Հայաստանում գործարարության ապագան, ներդրումային միջավայրի վարկը: Եվ այս առումով պետք չէ բացառել նույնիսկ, որ Հարկային և Ընտրական օրենսգրքերի զուգահեռ ընթացքը իշխանության միանգամայն հաշվարկված մարտավարությունն է:

Վստահ լինելով, որ հանրային ուշադրությունը քաղաքական ուժերը կենտրոնացնելու են Ընտրական օրենսգրքի վրա, իշխանությունը երևի թե ակնկալում է մեծ հաշվով անաղմուկ կամ հնարավորինս անաղմուկ առաջ մղել հարկային օրենսգրքի նախագիծը: Կառավարությունը նախօրեին հավանության է արժանացրել այն, իսկ Հայաստանում գրեթե չկա որևէ արձագանք այդ կապակցությամբ, բոլորը զբաղված են ԸՕ քննարկումներով:

Ինչ խոսք, սա չի նշանակում, որ պետք է լինի հակառակը՝ բոլորը զբաղվեն ՀՕ-ով և թողնեն ԸՕ-ն, բայց մեղմ ասած տարակուսելի է, եթե մի ամբողջ քաղաքական դաշտ անկարող է զբաղվել միանգամից երկու կարևոր հարցերով: Կառավարությունը հավաստիացնում է, որ նոր Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար ստեղծելու է կայուն և կանխատեսելի միջավայր: Այդքա՞նը: Այսինքն՝ գործարարությանը Հայաստանում կայունությունն ու կանխատեսելիությո՞ւնն է հետաքրքրում միայն: Չէ՞ որ կայուն և կանխատեսելի կարող է լինել նաե պարզապես հարկային ռեկետի միջավայրը, փոքր ու միջին բիզնեսին խեղդելու և մոնոպոլիաներին ու օլիգոպոլիաներին խրախուսելու քաղաքականությունը:

Կայունություն և կանխատեսելիություն արտահայտությունները չեն կարող և չպետք է կիրառվեն առանձին՝ որակական բաղադրիչներից զուրկ: Կայուն և կանխատեսելի է լինելու ինչը՝ մրցակցային քաղաքականությո՞ւնը, թե՞ բիզնեսի և իշխանության սերտաճումն ու հովանավորչությունը:

Այս հարցերին է, որ պետք է բովանդակային պատասխաններ և օրենսդրական երաշխիքներ տա Հարկային օրենսգիրքը: Եվ երևի թե այդ հարցերն է, որ իշխանությունը փորձում է խլացնել Ընտրական օրենսգրքի աղմուկով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում