«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ով ամռանը լքելու է ակումբը, կարող է գլխավորել «Վալենսիա»-ն:
Իսպանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդների թվում նշվում է նաև «Միդլսբորո»-ի գլխավոր մարզիչ Աիտոր Կարանկայի անունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վալենսիա»-ի ղեկավարներն աշխատանքից ազատել են թիմի գլխավոր մարզիչ Գարի Նևիլին:










































