Tuesday, 16 04 2024
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է

Լուսանկարչությամբ բարձրաձայնվող հանցագործություններ. NY Times-ը՝ Հայաստանում ընտանեկան բռնության մասին

The New York Times-ն անդրադարձել է Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին, որոնց մասին հաճախ չի բարձրաձայնվում։ Պարբերականը զրուցել է լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանի հետ, ում հաջողվել է լուսանկարել ու ապացույցներ ունենալ կանանց նկատմամբ բռնության դեպքերից։

«Հենց Անահիտ Հայրապետյանի ընկերուհիներն ամուսնացան, նրանք սկսեցին անհետանալ նրա կյանքից։ Դա նրան չզարմացրեց, քանի որ Հայաստանում ամուսնացած կանայք «բարձր հայրապետական հասարակություն են»՝ երբեմն ունենալով փոքր անկախություն։ Նրա ընկերուիհիներից մեկին արգելվել էր առանց ամուսնու դուրս գալ տնից, մյուսը նույնիսկ չէր կարող զանգել առանց ամուսնու ներկայության։ Եվ նրա ամենամոտ ընկերը ֆիզիկական բռնության էր ենթարկվել։

Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը Հայաստանում սովորական բան է»,- գրում է պարբերականը։

Հայրապետյանի փոխանցմամբ՝ մինչև վերջերս թեման հազվադեպ է քննարկվել հանրության մեջ, սակայն իրականությունը ծանոթ է նրան, քանի որ երբ դեռ փոքր էր, հարևան տղամարդը սպանեց կնոջը, սակայն դա քննարկվում էր միայն շշուկով։

«Ոչ ոք չի կարող ասել ֆիզիկական բռնության դեպքերի իրական թվերը, քանի որ դա նորմալ է համարվում և ընդունելի շատերի կողմից»,- ասել է 35-ամյա Անահիտ Հայրապետյանը՝ հավելելով. «Ոստիկանութունը հաճախ չի արձանագրում դեպքերը»։

2010 թվականին Հայրապետյանը սկսել է լուսանկարել ու արձանագրել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց վկայություննրը։ Անցած տարի Fotoevidence-ի կողմից հրապարակվեց նրա «Princess to Slave» («Ստրկության արքայադուստրը») նախագիծը։ Նա դժվարություն է ունեցել գտնելու կանանց, ովքեր պատրաստ կլինեին ցուցադրելու իրենց դեմքը։ Նա սկսել է փնտրել այդպիսի կանանց՝ ապացուցելու, որ նրանք իրական կանայք են, և որ խնդիրն իսկապես առկա է։

Երբեմն նա շատ էր ուշանում և արդեն լուսանկարում հուղարկավորությունները՝ գրում է պարբերականը։

Մի դեպքում նա լուսանկարել է ընտանիքի անդամներին, ովքեր շրջապատել են Մարո Գուլոյանի դին՝ նրա ծնողների տանը։ Հայրապետյանը նրա մարմնի վրա տեսել է ակնհայտ կապտուկները, որոնք պարանոցի վրա հայտնվել էին մատներով սեղմելու հետևանքով։ Ընտանիքի համար նշանները հաստատել են համոզմունքը, որ Գուլոյանին նրա ամուսինն է սպանել։

Ամուսինն ու նրա հարազատները պնդում էին, որ Մարոն ինքնասպանություն է գործել։ Հայաստանում գործով դատաքննություն չանցկացվեց, սակայն Կանանց ռեսուրսների կենտրոնը գործը մտցրեց ՄԻԵԴ, որտեղ Հայրապետյանի լուսանկարները ներկայացվեցին որպես ապացույց։

Լուսանկաչուհու խոսքով՝ Հայաստանում երբ կանայք ամուսնանում են, սովորաբար տեղափոխվում են ամուսնու ընտանիք, որը կարող է նրանց մեկուսացնել սեփական ընտանիքից և դարձնել խոցելի ամուսնու և նրա ընտանիքի անդամների կողմից չարաշահումների համար։ Հայրապետյանը ընտանեկան բռնությունը համարում է մշակույթի մակաճ, որում մայրերն ու քույրերը ծառայում են տղաներին, և երբ տղաները մեծանում են, նրանց կանայք են ծառայում նրանց։

«Տղամարդիկ երբեք տնային գործերով և երեխաների դաստիարակությամբ չեն զբաղվում։ Նրանք կարծում են, որ նորմալ է կանանց ինչ-որ բան անելն արգելելը։ Նրանք կարծում են, որ նորմալ է, որ կանայք միայն խոհանոցում լինեն և հոգ տանեն երեխաների մասին։ Ահա ինչ են հայրերը սովորեցնում իրենց որդիներին»,- ասել է Հայրապետյանը։

Իր նախագիծը սկսելուց ի վեր մեծացել է խոսելու ցանկություն հայտնած կանանց թիվը, ովքեր Հայաստանում ամուսինների կողմից խոշտանգումների են ենթարկվել։ Հայրապետյանի խոսքով՝ ոստիկանությունը ոչինչ չի անում, իսկ կառավարությունը չի պաշտպանում այդ կանանց։

Զարմանալի չէ, որ կին լուսանկարիչները Հայաստանում պայքարի մեջ են։ Երբ Հայրապետյանը 2005 թվականին սկսեց աշխատանքը, Հայաստանում մի քանի հաջողակ կին լուսանկարիչներ կային։ Երբ World Press Photo-ն 2004-2006 թթ. սեմինարներ անցկացրեց Հայաստանում, ավելացավ այդ մասնագիտությամբ հետաքրքրված կանանց թիվը, սակայն նրանք հաճախ բախվում էին խտրականության։ Նրա ընկերներից երկուսը մերժվել են լրատվական դաշտում լուսանկարիչ աշխատելու հարցում բացահայտորեն այն պատճառով, որ կին են։

Մնալով անդրդվելի՝ Հայրապետյանն օգնել է սկսել 4plus-ը՝ հայ կանանց խումբը Անուշ Բաբաջանյանի և Նազիկ Արմենակյանի հետ։ Այն կմասնակցի այս շաբաթ 4-րդ ամենամյա New York portfolio review-ին։ Նրանք անցկացնում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, սեմինարներ՝ զարգացնելու փաստավավերագրական լուսանկարչոթյունն ու հզորացնելու կանանց։ Նրանք լուսանկարչական փառատոն են կազմակերպում Հայաստանում աշխարհի տարբեր կին լուսանկարիչների համար։

«Մենք փորձում ենք ոչ միայն լուսանկարներ անել, այլևս օգնել այլոց»,- ասել է Հայրապետյանը։ «Հանձնառությունը միայն մեծ լուսանկարիչ լինելը չէ, այլ կիրթ լուսանկարչական միություն ունենալն ու Հայաստանում կանանց հզորացնելը, քանի որ նրանք այնքան շատ խնդիրներ ունեն այստեղ»,- ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում