Կանադական Cirque du Soleil ընկերությունը դատի է տվել ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքին՝ նրան մեղադրելով գրագողության մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նյու Յորքի դաշնային դատարան ներկայաված հայցում պնդում են, որ Թիմբերլեյքը իր Don’t Hold the Wall երգում օգտագործել է 1997 թվականին թողարկված Cirque du Soleil ալբոմից Steel Dream կոմպոզիցիայի մի մասը:
Ընկերությունը մտադիր է երգչից գանձել 800 հազար դոլար՝ հեղինակային իրավունքները խախտելու համար:
Թիմբերլեյքի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել հայցը:









































