Լիբանանի անվտանգության ուժերը հայտնաբերել են երկրում ստրկավաճառների խոշորագույն ցանց և ազատել 75 անչափահաս աղջկա, ովքեր հարկադրաբար զբաղվել են մարմնավաճառությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։
Իրավապահ մարմիններում հստակեցրել են, որ մեծամասնությունը եղել են սիրիացի աղջիկներ։ Նրանցից ոմանց հանցագործները վերցրել էին փախստականների ճամբարներից, ոմանց վաճառել էին այլ սիրիացիներ։
Աղջիկներին ծեծել ու կտտանքների են ենթարկել։ Նրանց սպառնացել են հրապարակել մերկ լուսանկարները, եթե նրանք հրաժարվեն զբաղվել մարմնավաճառությամբ։
Ոստիկանական ռեյդի ժամանակ իրավապահները ձերբակալել են 18 մարդու, որից 8-ը կանայք են։









































