Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթից առաջ տեղի է ունեցել ծեծկռտոց: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ Բրուքինգսի ինստիտուտի շենքի մոտ, որտեղ պետք է ելույթ ունենար Էրդողանը, հավաքվել են ցուցարարներ` քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության կողմնակիցները, որոնք բղավել են տարբեր կարգախոսներ:
Ծեծկռտոցը սկսել է այն պահին, երբ Թուրքիայի նախագահի թիկնապահները փորձել են ետ հրել ցուցարարներին: Սկսվող անկարգությանը խառնվել է տեղական ոստիկանությունը, որին հաջողվել է այն հանգստացնել:
Նաև նշվում է, որ թուրք թիկնապահները փորձել են միջոցառումից դուրս հանել Թուրքիայից անկախ լրագրողին, որը հավատարմագիր է ունեցել այդտեղ գտնվելու համար:












































