Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ, փոխարենն աճում է ամուսնալուծությունների թիվը: Վիճակագրական տվյալներով՝ 2014-ին մեր երկրում գրանցվել է 18 912 ամուսնություն և 3 756 ամուսնալուծություն, 2015-ին՝ 17 600 ամուսնություն, 3 700 ամուսնալուծություն, այլ կերպ ասած՝ մեր երկրում ամեն հինգերորդ զույգը ընտանիքի պատասխանատվության բեռը կրել չի ցանկանում:
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանի հավաստմամբ՝ 20 և ավելի տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծությունների թիվը շատացել է:
Մասնագետները ներկայացնում են ամուսնալուծությունների հիմնական պատճառները:
Մանրամասները՝ տեսանյութում:










































