Չինաստանի Շանհայ քաղաքում Longhua Funeral Parlour թաղման բյուրոն սկսել է 3D պրինտերների միջոցով տպել մահացածների մարմնի բացակայող կամ վնասված մասերը: Այդ մասին հինգշաբթի հայտնել է CRIEnglish պորտալը:
Բյուրոն տպման արդյունքում հասնում է մարմնի մասերին 95 տոկոս նմանության: Օրինակի համար մահացածի դեմքի վերականգնումը կկազմի 600-780 դոլար:










































