Mashable-ի փոխանցմամբ՝ Google Maps-ը 150 հետաքրքրաշարժ վայր է հավելել Թաիլանդում՝ շնորհիվ էնտուզիաստի, ով հանուն ծառայության բարելավման հաղթահարել է 500 հազար կիլոմետր ճանապարհ։
Street View ռեժիմով այժմ կարելի է տեսնել այնպիսի վայրեր, ինչպիսիք են Սուխոտայի պատմական պարկն ու Այուտխայի հնագույն տաճարները։ Այդ ամենի համար Պանուպոնգ Լուանգս-Արդը օգտագործել է տեղաշարժման տարբեր միջոցներ, իսկ 500 կիլոմետրը նա անցել է ոտքով։
Google-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ միայն թեյի պլանտացիաները և ելակի դաշտերը նկարահանելու համար նա մաշեցրել է չորս զույգ կոշիկ, իսկ ողջ նախագծի իրագործումը պահանջել է երկու տարի։
Անձրևային օրերին ընդմիջումներ են արվել, քանի որ աշխատանքի համար տեսախցիկներին անհրաժեշտ է մաքուր երկինք։ Տեսախցիկով մեջքի պայուսակը կշռել է 18 կիլոգրամ և կես մետրով գերազանցել է այն կրողի գլուխը։ Ամբողջական լիցքավորումը հազիվ բավարարել է միայն 6 ժամ նկարահանելու համար։









































