Համացանցում տարածվում է պանդայի ձագի մասնակցությամբ տեսանյութը, որը սելֆի է անում իրեն խնամողի հետ՝ հայտնում է Lenta.ru-ն: Կենդանին ապրում է Դուցզյանյանում (Չինաստանի հարավ-արևմուտք) պանդաների պաշտպանության և ուսումնասիրման հատուկ կենտրոնում, ուստի շատ ժամանակ է անցկացնում իրեն խնամողի հետ:
Տեսանյութում տղամարդն ու պանդան գրկախառնվում են, խաղում և բջջային հեռախոսով համատեղ լուսանկարվում:










































