Բրյուսելի օդանավակայանում աշխատում է ավելի քան 50 մարդ, որոնք դրական են վերաբերվում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործունեությանը: Այս մասին հայտնել է Nieuwsblad թերթը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրները:
«Այսօր Բրյուսելի օդանավակայնում աշխատում է ավելի քան 50 մարդ, որոնք բացահայտորեն համակրանք են տածում ԴԱԻՇ-ի նկատմամբ: Հիմնականում նրանք զբաղվում են մաքրման աշխատանքներով, առևտրով և ուղեբեռների տեսակավորմամբ: Սակայն նրանցից ոմանք անվտանգության համակարգ մուտքի բավական մեծ հնարավորություն ունեն և կարող են բարձրանալ ինքնաթիռներ»,- նշել է թերթը:
«Մենք արդեն բազմիցս այդ աշխատակիցներին զրկել ենք փակ գոտիներ մուտքի հնարավորությունից, սակայն ամենևին էլ ոչ բոլորին»,- հայտնել է ոստիկանական աղբյուրը:
Այդ անձանցից ոչ մեկը չի ձերբակալվել կամ կալանավորվել, քանի որ ահաբեկչական կազմակերպության նկատմամբ պարզ համակրանքի մեջ հանցակազմ չկա:









































