Օնտարիոյի կաթոլիկ հոգևորականներից մեկը՝ Հայր Սական, ազարտային խաղերում պարտվել է փախստականների օգնության համար հատկացված գումարը՝ գրում է The Toronto Star-ը։
Խոսքը 380 հազար դոլարի մասին է։ Հաղորդվում է, որ հոգևորականը զանգահարել է եպիսկոպոս Էմանուել Շալետին ու հայտնել այդ մասին դեռ անցած ամիս։
Զրույցը տեղի է ունեցել փետրվարի 23-ին։ Տեղի ոստիկանությունը հաստատել է բողոքի ստացումն ու մարտի 15-ին գործով հետաքննություն սկսել։







































