Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին մեկնաբանել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ ակումբային գրանցումը փոխելու մասին շրջանառվող լուրերը։
«Հարկավո՞ր է արդյոք վաճառել Պոգբային։ Երբ «Ինտեր»-ում աշխատանքից հետո վերադարձա Թուրին, Անդրեա Անյելին ասաց, որ ակումբը պատրաստվում է բաց թսղնել Զիդանին։ Սկզբում դեմ էի, բայց նա ասաց, որ ստացված գումարով ձեռք կբերվեն նոր խաղացողներ։
Այդ գաւմարներով մենք վերակառուցեցինք թիմը՝ գնելով Բուֆոնին, Նեդվեդին և Տյուրամին։ Արդյունքում՝ հաղթեցինք հնարավոր ամեն ինչ»,- Լիպպիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն։









































