Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ 2016 թ. ռուսների շրջանում հանգստի ամենատարածված գոտիների հնգյակում է: Այս մասին հայտնում է Travel.ru պորտալը:
Նշվում է, որ առաջատարը Ադրբեջանն է, որը 2015 թ. ընդունել է 685 000 զբոսաշրջիկ Ռուսաստանից: Ցուցակը կազմվել է վերջին տարում ինքնուրույն զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների և ապարտամենտների պատվիրման աճի տվյալների հիման վրա:
Առաջին հնգյակում են նաև Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը:
Հայաստան 2015 թ. այցելել է 1,2 մլն զբոսաշրջիկ, Ղազախստան տարեկան այցելում է մոտ 1 մլն զբոսաշրջիկ, Ղրղըզստանն ընդունել է ավելի քան 1,2 մլն մարդու, իսկ Բելառուս անցած տարի այցելել է 300 000 զբոսաշրջիկ:










































