Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրանիայում կազմավորվող կառավարությունն համարել է ամենակոռումպացվածը, հայտնում է gazeta.ru-ն:
«Սկսած Լազարենկոյի կառավարությունից, իմ հիշողության մեջ Ուկրանիայում ոչ մի կառավարություն չի ձևավորվել այսպիսի կոռումպացիոն սկզբունքով, ինչպես հիմա է ձևավորվում»,- ասել է նա:
Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ Ուկրանիայում «յուրաքանչյուր մանր գող կարող է լինել նախարար, եթե նա փող է բերում»:
Ավելի վաղ, Սաակաշվիլին Պորոշենկոյից պահանջել էր արձագանել Օդեսայի դատախազի աշխատանքից ազատմանը:









































