2012թ. Իրանն ակտիվացրել է ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում՝ ուղղված Կոնգրեսին:
«Իրանի և «Հըզբոլլահ»-ի ահաբեկչական ակտիվությունը ձեռք է բերել տեմպ, ինչպիսիք չեն եղել 1990-ական թվականներից հետո: Երկուսն էլ ապահովում են Բաշար Ալ-Ասադի վարչակարգին անհրաժեշտ աջակցության լայն շրջանակ, որը շարունակում է պատժիչ միջոցներ կիրառել սիրիացի ժողովրդի դեմ»,- ասվում է զեկույցում:
Բացի այդ, Պետդեպը թվում է մի շարք ահաբեկչություններ, որոնց, իր տվյալներով, մասնակից է «Հըզբոլլահ»-ը:
Զեկույցում Իրանը ներառված է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում: Նախորդ տարվա համեմատ ցուցակը չի փոխվել: Բացի Իրանից՝ դրանում ներառված են նաև Սիրիան, Կուբան և Սուդանը: Այս երկրների հանդեպ գործում են ԱՄՆ պատժամիջոցներ՝ զենքի մատակարարման արգելք, ֆինանսական մի շարք սահմանափակումներ: