Մարտի 30-ից մեկնարկել է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Կեսօրին բացվել է քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը:
«Առաջին լրատվական»- ի հարցին՝ հավատո՞ւմ եք, որ կընտրվեք քաղաքապետի պաշտոնում և ընտրվելուց հետո կստանձնեք այդ պաշտոնը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Մի տոկոս չկասկածեք: Ժողովրդի մեջ մի տեսակ տարակուսանք կար, բայց մենք ունենք մշակած մեթոդներ, մեխանիզմներ և պաշտպանելու ենք մեզ: Գնում եմ հաղթելու:
Հույսի, հավատի, եկեղեցու վերանորոգումը սկսելու ենք հենց Հրազդանից»:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































