Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ԱԺ-ում այսօր հրավիրվել էր 4+4+4 ձևաչափով քննարկում: Այս ձևաչափով քննարկումների նորամուծությունը, թերևս, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար քվոտայով ներկայացվածությունն էր:
Հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հավաստմամբ՝ քննարկումներին քաղաքացիական հասարակության այն հատվածի մի մասն է ներկայացված, որը ընտրական գործընթացներում աշխույժ մասնակցություն է ունեցել և մասնագիտորեն գրեթե ամբողջովին գիտի այն խութերը, որոնք ԸՕ-ում կարող են հնարավորություններ ստեղծել հետագա ընտրություններում կեղծիքներն էլ ավելի վարպետացնելու՝ վերարտադրման համար: Զ. Հովհաննիսյանի գնահատմամբ՝ և՛ ընդդիմության ներսում կա խնդիր, և՛ իշխանության ներսում: «Ընդհանրապես կա խնդիր նոր տիպի, բաց կանոններով և ավելի թափանցիկ աշխատելու,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց Զ. Հովհաննիսյանը:
«Ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում նախաձեռնությունների համար դիրքային պայքար, և ՀԱԿ-ը փորձեց այս առաջարկով որոշակի դիրքային առավելություն ստանձնել այլ քաղաքական ուժերի հանդեպ, այսինքն՝ փորձեց օգտագործել նման ֆորմատի գաղափարը և պատահական չէ, որ իշխանությունը սիրով ընդառաջեց, իշխանությունը բոլորի նախաձեռնություններին սիրով կընդառաջի, որովհետև դրանով նպաստում է ընդդիմադիր դաշտում դիրքային պայքարին,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը,- և այդպիսով՝ կամա, թե ակամա ընդդիությունը հայտնվում է իշխանության կառավարման ներքո: Սա է խնդիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































