Լուսանկարը, որտեղ կնոջ գլխին կարելի է նկատել ևս մեկ դեմք, ալեկոծել է սոցիալական ցանցերը, հայտնում է Daily Mail-ը:
Խոսքը Twitter-ում տեղադրված լուսանկարի մասին է, որտեղ պատկերված են կին և տղամարդ՝ պատուհանի առջև: Սելֆիում երևում է, որ ապակին անդրադարձնում է մարդկանց ծոծրակները, սակայն կնոջ գլխաշորի փոխարեն երևում է ևս մեկ դեմք: Լուսանկարի տակ գրված է «Այդտեղ ի՞նչ սատանայություն է տեղի ունենում»:
Սոցիալական ցանցերում արդեն փորձել են դա բացատրել գլխաշորի անսովոր նախշով կամ տեխնիկական միջամտությամբ:











































