Twitter–ում էջ է հայտնվել, որտեղ հրապարակվում են կիսամերկ կանանց լուսանկարներ, ովքեր աջակցում են ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալ Թրամփին: Լուսանկարները ուղեկցվում են #BabesForTrump հեշթեգով: Այդ մասին հայտնում է The Huffington Post-ը:
Էջը բացել են ամերիկյան քոլեջներից մեկի չորս ուսանողներ, ովքեր ցանկացել են մնալ անհայտ: Նրանք պարզաբանել են, որ այդ նախագծի նպատակն է եզակի հարթակ ստեղծելը, որը ուսանողներին, առաջին հերթին` կանանց, թույլ կտա արտահայտել իրենց քաղաքական հայացքները:










































