ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող 167 բանաձևը։
Հավային ԱՄՆ յոթերորդ նահանգն է, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինչ այդ նման բանաձևեր ընդունվել էին Կալիֆոռնիայի, Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Մենի և Ջորջիայի օրենսդիր մարմիններում:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց՝ ինքնորոշման իրավունքն ունի շոշափելի եզրեր՝ որի հիման վրա Հավայի նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
«Սա աջակցություն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այդ կամքի արտահայտման հարցում»,- ասում է Զաքարյանը՝ հավելելով, որ մի գեղեցիկ օր էլ Միացյալ Նահանգներն է գալու այդ որոշմանը։







































