Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է շատ զգույշ գործի Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելիս՝ չնայած նրան, որ Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելը հարուցում է մտահոգություն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Իրանցիները կարողացել են պատժամիջոցները հանել իրենց վրայից, որոնք նրա վրա սահմանել էր ՄԱԿ-ի ԱԽ-ն։
Նոր պատժամիջոցների հարցը պետք է ընդունի ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Ու թեև Իրանի կողմից հրթիռներ արձակելը մտահոգություն է հարուցում, ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է շատ ճշգրիտ մոտենա նոր պատժամիջոցներ ընդունելու հարցին»,- ասել է նա։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկել են դիտարկել Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելու հարցն ու քննարկել պատասխան միջոցները։











































