ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր անցկացվում է քննարկում ՀՀ ԸՕ նոր նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր հինգ առաջարկների մասին բնականաբար խոսվեց, այլ առաջարկներ ևս քննարկվեցին:
«Վերջնական որոշումների մասին չէր խոսվում, այլ մտահոգությունների և այդ մտահոգությունները կանխելու մեխանիզմների մասին: Քննարկման ընթացքում նոր լուծումներ էին առաջարկվում»,- նշեց Խ. Քոքոբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































