Մուսուլմանները լուրջ խնդիր են ստեղծում ԱՄՆ անվտանգության համար, ուստի նրանց մուտքը երկրի տարածք պետք է սահմանափակվի: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Վիսկոնսին նահանգում ընտրողների հետ հանդիպմանը:
«Հազարավոր մուսուլմաններ են մտնում մեր երկիր, իսկ մենք գաղափար չունենք, թե ովքեր են նրանք,- ասել է միլիարդատերը:- Դա մեծ խնդիր է մեր անվտանգության համար»,- հավելել է նա՝ կողմ արտահայտվելով սահմանները մուսուլմանների առաջ փակելուն:
Նա նաև նշել է, որ ամերիկացիները «պետք է զգոնություն պահպանեն»՝ հերթական անգամ կոչ անելով ուժեղացնել մզկիթների և մուսուլմանական համայնքների վերահսկողությունը: «Այդպիսի վայրերում (մուսուլմանների) արմատականացում է տեղի ունենում, և մենք պետք է դրա հետ ինչ-որ բան անենք»,- ասել է Թրամփը:










































